Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եղբայրները՝ ջրացատկի արծաթե մեդալակիրներ

Սպորտ
sport-jracatk

Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն