Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսը՝ Թուրքիայի չեմպիոն

Սպորտ
sport-besiktas

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Արազ Օզբիլիսը դարձել է Թուրքիայի չեմպիոն: Նրա թիմը՝ Ստամբուլի «Բեշիկթաշը», այդ երկրի ընթացիկ առաջնության նախավերջին տուրում հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է «Գազիանտեպսպորին», վաստակել 74 միավոր եւ անհասանելի դարձել բոլոր հետապնդողների համար: Արազ Օզբիլիսը չնայած չի մասնակցել խաղին, սակայն հաղթանակի պահին եղել է թիմակիցների հետ: Հարկ է նշել, որ «Բեշիկթաշը» նվաճել է Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշարի խմբային փուլի ուղեգիր: Եթե Արազ Օզբիլիսը մնա թիմում, ապա այդ մրցաշարում նա կարող է դառնալ Հենրիխ Մխիթարյանի ախոյանը, քանի որ մեր հավաքականի ավագն իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նույնպես մտել է չեմպիոնների լիգայի խմբային փուլ: