Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» եւ պահպանեց չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Սպորտ
unnamed-17-3

Երեւանի «Ալաշկերտը» երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն: Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացած 29-րդ տուրի վերջին խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեցին Գյումրիի «Շիրակին»:  «Ալաշկերտը» վաստակեց 61 միավոր եւ անհասանելի դարձավ իր ախոյանների համար: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց «Գանձասար-Կապանը», իսկ ուժեղագույն եռյակը եզրափակեց «Շիրակը», որը չորս օր առաջ հաղթել էր Հայաստանի գավաթի խաղարկությունում: Ի դեպ, «Ալաշկերտն» անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ դարձավ երկրորդ թիմը, որը կարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը: Մինչ այդ դա հաջողվել էր միայն Երեւանի «Փյունիկին»: