Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը  3-րդն է աշխարհի պատանի աստղերի մեջ

Սպորտ
unnamed-6-3

Կիրիշիում ավարտվեց շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված էր երկու պատվիրակով: Միջազգային վարպետ Արամ Հակոբյանը, որը երկար ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ցավոք, վերջին տուրում անսպասելի պարտություն կրեց եւ 7 միավորով զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Կիրիլ Շուբինը, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ իր հայրենակից Սերգեյ Լոբանովից:  Մեր մյուս շախմատիստը՝ Շանթ Սարգսյանը, 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: