Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատագրում և անկախություն. Զարուհի Փոստանջյանը Ապարանում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-8-3

Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմամբ հայ ժողովուրդն ազդարարեց ողջ աշխարհին, որ իրեն չեն կոտրել Հայրենի բնօրրանում մարդկության աչքի առջեւ տեղի ունեցած արհավիրքները` Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, միլիոնավոր զավակների սպանությունն ու տարագրումը, համաշխարհային քաղաքակրթության արժեքներից հայկական գանձանակի մեծամասամբ ոչնչացումը: Մայիսյան գոյամարտերում հայ ժողովրդի հերոս զավակները` կին եւ այր, տարեց եւ մանուկ, իրենց մտքի ու ոգու, կամքի ու բազկի միասնությամբ կասեցրին թուրքական պետության նախաձեռնած նոր ոճրագործությունը: Հայ ժողովրդի հերոս զավակները` կանայք ու տղամարդիկ, ԱԶԱՏԱԳՐՎԵԼՈՎ վախից, օտարասիրությունից եւ պատրանքներից, կերտեցին հաղթանակներ, որոնց շնորհիվ ուղիղ 99 տարի առաջ նորից վերածնվեց մեր ԱՆԿԱԽ պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 99-րդ տարեդարձի եւ մայիսյան հաղթամարտերի կապակցությամբ շնորհավորում է բովանդակ հայ ժողովրդին եւ մաղթում, որ 100-ամյա եւ Արցախյան շարժման 30-րդ տարեդարձերը նշենք քաղաքացիական ու քաղաքական ԱԶԱՏԱԳՐՄԱՄԲ` ԱՆԿԱԽ Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում` միասնաբար աշխարհասփյուռ հայության հետ հայացք ունենալով ԴԵՊԻ ԷՐԳԻՐ ՈՒ ԱՐԱՐԱՏ: unnamed (7) unnamed (9) unnamed (10) unnamed (11)   «Բաշ-Ապարանից»`   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն 28.05.2017թ. Երեւան