Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 միլիոն եվրոն չպետք է մասնավոր գրպաններում հայտնվի. Սվիտալսկի

Քաղաքականություն
svitalski1

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր, անդրադառնալով Հայաստանում  ԵՄ դրամաշնորհների հափշտակության բացահայտմանը, հիշեցրեց, որ դեպքերը բացահայտվել են հենց ԵՄ պատվիրակության կողմից, հետաքննությունը վարել է ԵՄ հակակոռուպցիոն գործակալությունը. «Դեպքերի հետագա ընթացքը կորոշեն հայաստանյան արդարադատության համակարգն ու իրավապահ մարմինները։ Մենք ՀՀ կառավարությանն ամեն տարի 30 միլիոն եվրո ենք փոխանցում և ցանկանում ենք, որպեսզի այդ գումարները մասնավոր գրպաններում չհայտնվեն»: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ Պյոտր Սվիտասկին նախ միանգամից նշեց, որ ԵՄ-ն սատարում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին և նրանց վերջին հասցեական հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանին. «Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Մենք հավատում ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք հավատում ենք, որ շփման գծում հարկ է իրականացնել հետաքննության և վստահության իրականացման մեխանիզմներ։ ԵՄ-ն պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո։ Երբ հակամարտությունը լուծվի, և Արցախում խաղաղություն հաստատվի, ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»,- նշեց նա: