Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանացի ալպինիստը բարձրացել է բոլոր 8000 մետրից բարձր լեռնագագաթները

Սպորտ
a1everest-27.05.

Իսպանացի ալպինիստ Ֆերան Լատորեն դարձավ թվով 19-րդ լեռնագնացը, ում հաջողվեց հաղթահարել աշխարհի 8000 մետրից բարձր գտնվող լեռնագագաթները:   Նա առաջին անգամ 8000-անոց գագաթ բարձրացել է 1999 թվականին: Սակայն աշխարհի 14 բարձր լեռնագագաթները հաղթահարելու խնդիրը Ֆերան Լատորեն իր առջեւ դրել է 2012 թվականին:  Անվանի ալպինիստը վերջինը հաղթահարել է երկրագնդի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848 մ):   Հավելենք, որ առաջինը նման արդյունքի հասել էր իտալացի Ռեյնհոլդ Մեսները, 1986 թվականին: Դրանից հետո 17 հոգի կրկնել են նրա ցուցանիշը, ընդ որում չորսը միայն այս տարի: