Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակվել են 637 աղբանոցներ

Հասարակություն
axb1

 

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփում է «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները:

Այսպիսով, հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, ս.թ. մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 637 աղբանոցներ: Արձանագրված 2030 աղբանոցներից այս պահի դրությամբ փակված են ավելի քան 1300-ը: Ներկայացվում են այսօրվա ընթացքում փակված աղբանոցների թվային տվյալներն ըստ մարզերի` Կոտայք -67 , Սյունիք – 31, Արագածոտն – 25, Շիրակ – 60, Վայոց ձոր – 74, Արարատ – 8, Արմավիր – 46, Լոռի – 244, Տավուշ – 48, Գեղարքունիք – 34: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ մարզերում մաքրման աշխատանքների կազմակերպման համար համայնքների, ճանապարհաշինարարական և այլ ընկերությունների կողմից դուրս է բերվել մեծ քանակով տեխնիկա, մասնավարապես` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր, ընդհանուր առմամբ`1621 միավոր տեխնիկա: Համապետական շաբաթօրյակին ՀՀ մարզերից մասնակցել է ավելի քան 146.000 քաղաքացի (2832 կոլեկտիվ, 3704 տեղամաս):   Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը։