Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերջին զանգի միջոցառումներն ավարտվեցին Ազատության հրապարակում

Հասարակություն
unnamed-2-4

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Ազատության հրապարակում կազմակերպված տոնական համերգով ամփոփվել են վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթել շրջանավարտներին: Քաղաքապետն ու նախարարը շրջել են մեծ տոնախմբության կենտրոնատեղիի վերածված հրապարակում, լուսանկարվել շրջանավարտների հետ, շնորհավորել նրանց՝ մաղթելով խաղաղ ու երջանիկ ապագա և հետագա հաջողություններ կյանքում: Տոնական համերգի ժամանակ կենդանի կատարումներով հանդես են եկել Արամ MP3-ը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը՝ ապահովելով շրջանավարտների տոնական ու բարձր տրամադրությունը: Վերջին զանգի տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ երեկո և ավարտվել տոնական շքեղ հրավառությամբ: [caption id="attachment_1546151" align="alignnone" width="700"]‘Last Bell’ rings in Yerevan, Armenia ‘Last Bell’ rings in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1546152" align="alignnone" width="700"]‘Last Bell’ rings in Yerevan, Armenia ‘Last Bell’ rings in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1546153" align="alignnone" width="700"]‘Last Bell’ rings in Yerevan, Armenia ‘Last Bell’ rings in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1546154" align="alignnone" width="700"]‘Last Bell’ rings in Yerevan, Armenia ‘Last Bell’ rings in Yerevan, Armenia[/caption] [caption id="attachment_1546155" align="alignnone" width="700"]‘Last Bell’ rings in Yerevan, Armenia ‘Last Bell’ rings in Yerevan, Armenia[/caption] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն