Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեմետ դեղեր օգտագործող կալանավորը հացադուլ է հայտարարել

Հասարակություն
kalanavor

 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Լյուդվիգ Հովհաննիսյանն արդեն երկու օր է հացադուլ է հայտարարել: Նրա հարազատների փոխանցմամբ,  նա տառապում է անձի օրգանական խանգարմամբ եւ հոգեմետ դեղեր է ստանում: «Եթե երկու օր էլ մնա  հացադուլի մեջ, նա չի ապրի»,- «Ա1+»-ին ահազանգեց հարազատներից մեկը: Լյուդվիգ Հովհաննիսյանը, ըստ մեր զրուցակցի, արյուն է փսխում, կորցրել է քաշը՝ դառնալով 44 կգ:  Լյուդվիգ Հովհաննիսյանը հացադուլ է սկսել,  երբ առանց անհրաժեշտ հետազոտությունների  իրեն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Արդեն 2 օր է  հացադուլ է սկսել նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Մկրտումյանը: Նրա բարեկամն էլ փոխանցեց, որ հարազատը  տարբեր  հիվանդություններ ունի, սակայն անհրաժեշտ բժշկական օգնություն չի տրամադրվում: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց հացադուլի փաստը։ Նա «Ա1+»-ին փոխանցեց, որ հացադուլ հայտարարած Լյուդվիգ Հովհաննիսյանը ցանկանում է տեղափոխվել այլ ՔԿՀ, իսկ  Արմեն Մկրտումյանը՝ իր պատժի տեսակը փոխելու համար: