Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձվում է

Տնտեսություն
unnamed4-7

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ մայիսի 26-ին ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել է ՀԱԷԿ-ի ղեկավար և ինժեներական անձնակազմը։ Քննարկվել է ատոմակայանի պլանային նախազգուշական աշխատանքների ընթացքում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների ընթացքը։ Արձանագրվել է, որ նախատեսված աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Խորհրդակցության արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ ինչպես աշխատանքների պատշաճ իրականացման, այնպես էլ ժամկետների պահպանման վերաբերյալ։ Առաջրակվել է կազմակերպել համատեղ քննարկում՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի հետ։ Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին