Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանը կհանդիպի Անատոլի Կարպովի հետ

Սպորտ
sport-vahanyan

Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը Շվեյցարիայում կմասնակցի Բիլի հեղինակավոր շախմատային փառատոնին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք մրցաշարեր: Մեր անվանի շախմատիստը հանդես կգա դասական եւ արագ շախմատի գլխավոր մրցումներում: Դասական մրցաշարում նրա ախոյանները կլինեն Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Դավիդ Նավարան (Չեխիա), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Էթիեն Բաքրոն (Ֆրանսիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Հոու Յիֆանը (Չինաստան), Նոել Շտուդերը եւ Նիկո Գեորգիադիսը (երկուսն էլ Շվեյցարիա): Արագ շախմատի մրցաշարում մեր շախմատիստից բացի հանդես կգան աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը (Ռուսաստան), Նավարան, Հարիկրիշնան, Մորոզեւիչը, Յանիկ Պելետիեն (Շվեյցարիա), Հոու Յիֆանը եւ Վլաստիմիլ Հորտը (Գերմանիա):