Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգում արկ է հայտնաբերվել

Հասարակություն
ark

Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակա այգում հայտնաբերվել է ականանետի արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ թիվ 25 տան մոտակա այգում հայտնաբերվել է արկ (տեսակը չի հաջողվել պարզել): Փրկարարները սահմանազատել են տարածքը: Առաջին բանակային կորպուսի ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել են անվտանգ տարածք: