Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարների նկատմամբ թուրքերի բռնության դեմ բանաձևն ընդունվել է միաձայն

Քաղաքականություն
index7

Վաշինգտոն - Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ՝ երեկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունեց Ներկայացուցիչների պալատի 354 բանաձևը: Ն.Պ. 354 բանաձևը դատապարտում է ս.թ. մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար: կաՆերկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆորնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացրեց Ն.Պ. 354 բանաձևը՝ «օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու» կոչով: