Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոհայինները Եգիպտոսում գնդակոծել են քրիստոնյաների ավտոբուսը. կան տասնյակ զոհեր

Քաղաքականություն
96220227_5a415069-5148-471d-9afb-101938922c08

Եգիպտոսում գրոհայինները հարձակվել են քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա, գնդակոծելով այն։ Հարձակումը տեղի է ունեցել Էլ-Մինյա գավառում, որը 220 կիլոմետր է հեռու Կահիրեից։ Ավտոբուսը քրիստոնյա  ուխտագնացներին տանում էր Սբ. Սամուել վանք։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Եգիպտոսի իշխանությունները հայտնում են, որ քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 25-ը վիրավորվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերը ղպտիներ են: Ռոյթերս-ը գրում է 26 զոհերի և 26 վիրավորների մասին։ Սա այս տարվա ընթացքում երրորդ հարձակումն է Եգիպտոսում քրիստոնյա փոքրամասնության ներկայացուցիչների վրա: Անցյալ ամիս Ծաղկազարդի կիրակիի տոնակատարության օրը Եգիպտոսի երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ պայթյուններ էին որոտացել, դրանց հետևանքով ավելի քան չորս տասնյակ մարդ էր զոհվել: