Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը իրավական գործընթացի չի մասնակցելու (տեսանյութ)

Քաղաքականություն
sefilyan1

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով   այսօրվա դատական նիստում ձայն չապահովվեց, սակայն կարճ ժամանակ անց նիստը հետաձգվեց՝  ամբաստանյալներից մեկի համար նոր պաշտպան ներգրավելու համար: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ  Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այս գործով խախտվել է  հրապարակայնությունը. «Հասկանալի է, որ սա ուղղակի բեմադրություն է: Այդ բեմադրության ռեժիսորը Բաղրամյան 26-ում է: Նրան  հարկավոր էր այսպիսի բեմադրություն կազմակերպել եւ նա կազմակերպել էր»:  Ժիրայր Սեֆիլյանը  եւս այս գործը քաղաքական պատվեր է համարում եւ  նախապես գրված սցենար: «Իրավական որեւէ գործընթացի չի մասնակցելու»,- ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:  Զանգվածային  անկարգությունների  կազմակերպման հոդվածով, ըստ Գեւորգ Սաֆարյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանի, ապացույցներ  ընդհանրապես չկան. «Ապացույցները միայն մի քանի փայտե մահակներ, պարզ չէ, որտեղից են գտել, 100-ամյակն առանց ռեժիմի թերթիկներ, այլ բան չկա»: Այսպիսի մեղադրանքով անձանց  կալանքի տակ պահելը, ըստ Տիգրան Հայրապետյանի, հիմնավոր չէ. «Մեղադրանքը հետեւյալն է, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը հեռուստաաշտարակը գրավեր, իշխանափոխությունը տեղի էր ունենալու: Եթե այդպես է, Ժիրայր Սեֆիլյանին պետք էր միայն ուղիղ եթեր իշխանափոխություն  անելու համար: Սա նշանակում է, որ զուտ քաղաքական մեղադրանք է» : Գործով անցնող  Գեւորգ Սաֆարյանն արդեն 1 տարի 6 ամիս է կալանքի տակ է: Տոնածառ տեղադրելու փորձից հետո անազատության մեջ հայտնվելուց հետո նա չի կարողանում նորմալ  քայլել: «ՔԿՀ վարչակազմի ղեկավարը սխալ տեղեկություններ է հրապարակում, իբրեւ թե բուժում է ստանում, եւ իբրեւ թե մազ է քսվում իր ոտքին:  Դա հարազատներն են բերել, որ ցավը մի փոքր թուլանա, բայց ախտորոշումը չգիտենք»,- ավելացրեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Դատական նիստը կշարունակվի հունիսի 13-ին: