Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը փորձեց ներկայացնել Սերժ Սարգսյանի կենսագրությունը. թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
dataran-1

16.  54 Ընդմիջումից հետո շարունակվում է դատական նիստը։ Փոստանջյանը ներկայացնում է բացարկի դիմումը։ Իր խոսքում նա Սերժ Սարգսյանի կենսագրությունը ներկայացրեց։ Դատարանը ընդհատեց նրա խոսքը՝ նշելով որ Փոստանջյանը խանգարում է դատական նիստը։

«Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրությունը որևէ կապ չունի դատական գործի հետ», ֊ասաց դատավորը։

Փոստանջյանն էլ պատասխանեց, որ ինքը դատարանի և Բաղրամյան 26-ի կապն է փորձում ներկայացնել։ Որից պարզ կդառնա, որ դատարանը չի կարող արդար որոշում կայացնել և պետք է ինքնաբացարկ ներկայացնի։

 

16. 14 Հետ վերադառնալուց հետո դատարանը որոշեց նիստը շարունակել առանց իր իսկ սանկցիայի կատարելու։ Հավանաբար, դատավորը այդպիսի որոշման հանգեց երկար քաշքշուկի ու հրմշտոցի հանգամանքը հաշվի առնելով։ Բանն այն է, որ կարգադրիչներն այդպես էլ չկարողացան հեռացնել Ստելլա Աղաջանյանին։ Զարուհի Փոստանջյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ՝ նրան մեղադրելով ոչ օբյեկտիվ լինելու մեջ։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչը դատարանից 1.5 ժամ խնդրեց՝ դատարանին բացարկ հայտնելու համար դիմում գրելու։

ԿԸՀ ներկայացուցիչը առարկեց միջնորդությունը։

Դատարանը 30 րոպեով ընդմիջեց դատական նիստը՝ ժամանակ տալով հայցվոր կողմին դիմում ներկայացնել։

15. 48 Ըստ կարգադրիչների և ոստիկանության խոսակցությունների, կարգադրիչները պետք է դուրս հանեն ընդդիմադիր ակտիվիստին։ Իսկ դրսում ոստիկանությունն է սպասում։ vost Ավելի ուշ նրանք մտան դատարան։ 111111 15.20 Վարչական դատարանում դադարեցված է «Երկիր Ծիրանիի» կողմից Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ կազմակերպելու հայցով դատական նիստը։ Մինչ Զարուհի Փոստանջյանը հանդես էր գալիս բացման խոսքով, դատավորը նկատողություն արեց ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ստելլա Աղաջանյանին։ Կարգադրիչները փորձում են կատարել դատավորի սանկցիան, սակայն ընդդիմադիր կինը հրաժարվեց դուրս գալ դատարանից։ Դատավորը ընդմիջում հայտարարեց այնքան ժամանակով, քանի դեռ Ստելլա Աղաջանյանը հեռացված չէ նիստերի դահլիճից։