Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» մրցույթին մասնակցող երրորդ հայ գեղեցկուհու անունը

Հասարակություն
7-2

Հայտնի է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնող երրորդ գեղեցկուհու անունը: Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանում հունիսի 6-ին կայանալիք «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին Հայաստանը կներկայացնեն երեք գեղեցկուհիներ: Արփինե Բալյանին և  Մարինե Մարգարյանին է միացել Շուշան Երիցյանը, ով ևս մրցույթում կներկայացնի Հայաստանը: Նշենք, որ Շուշան Երիցյանը բացի մոդել լինելուց նաև դերասանուհի է, հաղորդավարուհի, հանդես է եկել մի շարք հեռուստասերիալներում, գովազդային ու երաժշտական հոլովակներում: Մասնակցել է բազմաթիվ նորաձևության ցուցադրությունների, մի շարք միջազգային մրցույթների` այդ թվում Չինաստանում ու Ճապոնիայում: Երեք հայ գեղեցկուհիներն անհամբերությամբ են սպասում իրադարձությանը և մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են հեղինկավոր ստուգատեսի եզրափակչին: Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա)՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի և և «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալությունը (Երևան)՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի։  «ՄԻՍՍ ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ «ՄԻՍՍ ԱՊՀ 2017» գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ: Տեղեկացնենք, որ միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ Միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: 1 2 3 4 5 6 7 8