Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրե Աղասին առաջին մարզումն է անցկացրել Նովակ Ջոկովիչի հետ

Սպորտ
sport-agasi-26.05.

Ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասին Փարիզում առաջին մարզումն է անցկացրել աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ: Ինչպես նշում են լրատվամիջոցները, երկուսն էլ բարձր տրամադրություն են ունեցել պարապմունքի ժամանակ: Անդրե Աղասին մի քանի կոմբինացիաներ է խաղարկել սերբ թենիսիստի հետ՝ դրանք ընդմիջելով բանավոր խորհուրդներով: Ինչպես արդեն նշել ենք, Նովակ Ջոկովիչը հրաժարվել է իր անձնական մարզչի՝ գերմանացի նախկին թենիսիստ Բորիս Բեքերի ծառայություններից: Անվանի մարզիկն առաջարկով դիմել է Անդրե Աղասիին՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում իրեն օգնելու նպատակով: Մեր հայրենակիցն առաջին անգամ է փորձում իր ուժերը մարզչական բնագավառում: