Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական անակնկալներ՝ երևանյան օպերային բեմում (տեսանյութ)

Մշակույթ
bohem

Մի կտոր Փարիզ՝ Երևանում։ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի աննախադեպ շոու բալետ՝ «Լա Բոհեմը»՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրին։ «Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»,- ասում է «Լա Բոհեմ» ներկայացման բեմադրող-խորեոգրաֆ և սցենարի հեղինակ Ռուդոլֆ Խառատյանը։ Ռուդոլֆ Խառատյանը շնորհակալ է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, որ կարողացավ կարճ ժամանակում դուրս բերել թատրոնը ազգային նեղ սահմանից և մտածողությունից՝ միջազգային ասպարեզ, քանի որ սա այն ներկայացումն է, որով կարելի ներկայանալ աշխարհին։ Ներկայացման պրեմիերան մայիսի 29-ին է, ապա կցուցադրվի նաև հունիսի 4-ին և 17-ին։ Պրեմիերային ներկա կլինի Շարլ Ազնավուրը, որի հետ, ի դեպ, պրն Խառատյանն անընդհատ կապի մեջ է եղել և համաձայնեցրել բալետի յուրաքանչյուր դրվագ։ Մեկ այլ անակնկալ ներկայացնում է կոնստանտին Օրբելյանը. «Լա Բոհեմ»-ին կհաջորդի Միշել Լեգրանին նվիրված՝       «Շերբուրգյան հովանոցներ» ներկայացումը։