Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթի է ենթարկվել քաղաքացի

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Մայիսի 26-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում` Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Գ.-ը իր վարած «Mercedes C180» մակնիշի 65 AM 555 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացու (ինքնությունը չի հաջողվել պարզել): Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: