Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական բռնության մասին հաղորդում տված անձին հորդորում են չբողոքել

Հասարակություն
logocover1

Այս տարվա ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Հ.-ը և հայտնել, որ 5 ամիս առաջ, երբ ընկերոջ տանից վերջինիս ուղեկցությամբ վերադառնալիս է եղել, իրենց են մոտեցել շուրջ 10 ոստիկաններ և ատրճանակի սպառնալիքով ձերբակալել իրեն: Ոստիկանության Ստեփանավանի բաժնում նրան ծեծել ու սպառնալիքի տակ ստիպել են ցուցմունք տալ ընկերոջ դեմ: Բռնությունն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը շարունակվել է նաև հետագա ժամերին, այդ թվում՝ ոստիկանապետի սենյակում՝ նրա հետ զրույցի ժամանակ, որն ի դեպ, Ա. Հ.-ի փոխանցմամբ, եղել է քաղաքացիական հագուստով: Դեպքից հետո, հետագա հետապնդումներից խուսափելու համար, Ա. Հ.-ը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ էլ տեղեկացել է, որ ընկերոջը՝ Գ. Կ.-ին, ում դեմ ստիպում էին ցուցմունք տալ, կալանավորել են: Ինչից հետո որոշել է վերադառնալ և պատմել տեղի ունեցածի մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ վերոնշյալի հիման վրա քրեական գործ հարուցելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով: Նույն հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև Գ. Կ.-ը: Ավելի ուշ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Ա. Հ.-ը տուժող է ճանաչվել: Դրանից հետո վերջինս պարբերաբար զանգեր է ստանում փակ հեռախոսահամարներից, որոնցով սպառնում են նրան և հայհոյանքներ հնչեցնելով՝ հորդորում գործին ընթացք չտալ և չբողոքել: Ավելին՝ այստեղ