Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը կփակվի

Հասարակություն
stone

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին (23-րդ կմ) իրականացվել են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ: Ժամը 11:00-ից նշված ավտոճանապարհը մաքրման աշխատանքների վերսկսման հետևանքով  փակ է լինելու: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: