Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր կուսակցությունում չի կարող լինել լարվածություն. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Eduard-Sharmazanov1

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ վարչապետի եւ ՀՀԿ վերնախավի միջեւ առկա լարվածության մասին տեղեկություններին:  «Մեր կուսակցությունում չի կարող լինել լարվածություն, թվացյալ շինծու հայտարաություններ են, մեր կուսակցությունում չկան թիմեր, մեր քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետը ՀՀԿ նախագահի տեղակալն է, այդ թիմի, այդ թվում՝ վարչապետի, քաղաքական ղեկավարը պարոն նախագահն է, մենք ընտրել ենք նախագահ Սերժ Սարգսյանին։ Խնդրում եմ չփնտրել մի բան, որը գոյություն չունի»,–ասել է Շարմազանովը։ ԳՄ նիստում որոշում է կայացվել Կառավարության կազմում էական փոփոխություններ չանել նշեց Շարմազանովը. «Այս փուլում, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքները: Կլինի մեկ փոփոխություն. դուք գիտեք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ԱԺ-ում ունի քաղաքական մեծամասնության աջակցությունը, և այդ պաշտոնը կվերացվի և կդառնա Կառավարության աշխատակազմի ղեկավար: Նախարարների 19 թիվը կդառնա 18, կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը»: