Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապների «զբոսանքը» Երեւանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր
karap

Կարապի  լճի  կարապները հայտնվել էին  անցորդների ուշադրության կենտրոնում։ Սեւ կարապները պարզապես զբոսնում էին, իսկ սպիտակները  ջրի կարոտն առնում  դեռեւս ամբողջովին չցամաքած Կարապի լճում։  Թեեւ անցորդները  մտահոգված էին կարապների վիճակով, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ   անհանգստանալու կարիք չկա. նրանք  հսկողության տակ են։  Ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝  կարապների բնում բոլոր պայմաններն ապահովված են։ Կարապի լճում   պլանավորված մաքրման աշխատանքներ են ընթանում, եւ վաղն արդեն այն ջրով լցված կլինի։