Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հենրիխի հետ մենք ազգովի գոլ խփեցինք». ֆուտբոլասեր (տեսանյութ)

Սպորտ
unnamed-30-1

Հենրիխ Մխիթարյանի հաղթանակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տարբեր արձագանքներ է առաջացրել Հայաստանում: «Հպարտության զգացում հայի տեսակի հանդեպ», «Մանչեսթեր Յունայթեդի» կայքէջում, երբ տեսնում ես Հենրիխ Մխիթարյանի նկարը՝ Հայաստանի եռագույնով, արդեն շատ մեծ բան է ասում դա», «Այնպիսի զգացողություն ունեմ, որ ոչ թե միայն Հենրիխ Մխիթարյանը գոլ խփեց, այլեւ ազգովի գոլ խփեցինք», - «Ա1+»-ի անցկացրած հարցման ընթացքում ասացին Հայաստանի քաղաքացիները: Նրանք այդ աննախադեպ նվաճումը բացատրում են մի քանի գործոններով՝ ֆուտբոլիստի գեներով Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը, նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստ է եղել, աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ: Սակայն, նույնիսկ այս հաղթանակից հետո, մարդկանց մոտ անըմբռնելի հարցեր են առաջանում: «Զարմանալի է, սակայն Հենրիխ Մխիթարյանի նման աստղն անցած տարի չընդգրկվեց լավագույն 10 մարզիկների ցուցակում: Ուստի մեր չինովնիկները դեռ մտածելու տեղ ունեն», - նշեց մարզասերներից մեկը: