Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի խոշորագույն գործատուն պատրաստվում է կրճատումների. B4B.am

Կարևոր լուրեր Տնտեսություն
hec1

Հայաստանի խոշորագույն գործատուն ընկերությունը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը, մտադիր է կրճատել աշխատողների մինչև 10%-ին։ Այս մասին B4B.am-ին հայտնի դարձավ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Նշենք, որ ՀԷՑ-ը այսօր ունի ավելի քան 7300 գրանցված աշխատող։ 10%-անոց կրճատումը ենթադրում է, որ աշխատանքը կարող են կորցնել մոտ 700 հոգի, հիմնականում տեսուչներ։ Այս տեղեկության վերաբերյալ ընկերությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն պատրաստ ենք հաջորդիվ հրապարակել նրանց տեսակետը։ Ընդ որում, դատելով ընկերության ցուցանիշներից՝ աշխատողների կրճատման հաշվին ծախսերը նվազելու անհրաժեշտություն ՀԷՑ-ն այսօր չունի։ Եթե 2014 թվականին ՀԷՑ-ն աշխատել էր մոտ 10.7 մլրդ դրամի վնասով, ապա 2015 թվականին ընկերությունն ունեցել է 21 մլրդ դրամի շահույթ, իսկ 2016 թվականին՝ 23.3 մլրդ դրամի շահույթ (մոտ 48.5 մլն դոլար)։ Ավելին՝ այստեղ