Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու գիշերօթիկները կվերակազմակերպվեն (տեսանյութ)

Մարզեր
1495719840_gisherotik

Գիշերօթիկ հաստատությունները կվերակազմակերպվեն` դառնալով ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոններ: Այս մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել, բայց կենտրոններն ինչ կարգավիճակով են աշխատելու ու ինչ ծառայություններ են մատուցելու, դեռևս քննարկման փուլում է: Կառավարության կողմից հրահանգվել է կոնկրետ ներկայացնել ծրագիր, թե Գյումրու գիշերօթիկ երկու հաստատությունն ինչպես են վերակազմավորվելու ու ինչ առաքելություն են իրականացնելու: Սահմանված է նաև վերջնաժամկետ. մինչ մայիսի 30-ը ծրագիրը պետք է դրվի գործադիրի սեղանին: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում