Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները պարզաբանում են պահանջում. ով է մասնակցել մրցույթին (տեսանյութ)

Հասարակություն
nairit

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր կրկին Կառավարության շենքի առջեւ էին: Նրանք պահանջում են գործարանի գործարկում եւ տույժ տուգանքների վճարում:    Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանն ահազանգում է՝  Հայաստանում արդյունաբերությունը լրիվ ոչնչացված է:  Միայն մարդկանց համառ պայքարի շնորհիվ հնարավոր է երկրում արդյունաբերությունը զարգացնել: Նախորդ շաբաթ նաիրիտցիները դիմել են  վարչապետի ֆինանսական հարցերով խորհրդական  Էդվարդ Ներսիսյանին՝  պարզելու համար, թե ինչ է  արդյունքներ են հայտնի «Նաիրիտ»-ի գործարկման հետ կապված: «Մեր տեղեկություններով երկու ընկերություն մասնակցել են մրցույթին:  Մինչեւ այսօր  արդյունքները չեն բացվել»,- ավելացրեց Անահիտ Մանուկյանը:  «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքն արդեն աճուրդի է հանվել:  Հերթական աճուրդը կայանալու է հունիսի 9-ին : Աճուրդի  են հանվելու սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր ,  քիմիական նյութեր  եւ  այլն: