Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին գետնանցումում ենթարկվել է ավազակային հարձակման

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են  կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե