Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
sport-dzorkaef-1

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը իր թվիթերյան էջում Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Եվրոպայի լիգայի մրցաշարում հաղթելու կապակցությամբ: «Այդ օրը դու ինձ ասացիր, որ կգա օրը, որ կդառնամ Եվրոպայի գավաթակիր... Դու արժանի ես դրան, իմ ընկեր: Շնորհավորում եմ», - այսպես է Յուրի Ջորկաեֆը մեկնաբանել իր կողմից տեղադրված լուսանկարը, որտեղ 1998թ աշխարհի չեմպիոնը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում նկարվել է պատանի Հենրիխ Մխիթարյանի հետ: Հիշեցնենք, որ ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստը նաեւ հայկական արմատներ ունի (նրա մայրը ֆրանսահայ է): sport dzorkaef 2