Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին. կա երկու զոհ

Պաշտոնական
vtar-1

Մայիսի 24-ին, ժամը 19:08-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կամո գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 18 LU 944 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Ս.) բախվել է Կամո գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի բետոնե արգելապատնեշին. վարորդը և ուղևոր՝ 1967 թ. ծնված Ս. Հ.-ը տեղում մահացել են: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: