Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատմություն իմանալու համար պետք է զարգացնել մշակութային տուրիզմը. դեսպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-12-1

Բուլղարացիները Երեւանում նշեցին սլավոնական այբուբենի՝ կիրիլիցայի տոնը։ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը միջոցառումը կազմակերպել էր   Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի հետ։  Բուլղարացի  գրողի անունը կրող դպրոցը  դարձել է  երկու երկրներին կապող բարեկամության յուրատիպ կամուրջ։ ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովայի խոսքով, սա առանձնահատուկ տոն է բուլղարացիների համար, հատկապես, որ գիրը դարձավ ազգային ինքնության կարևոր պայման։  «Ընդհանուր շատ բան ունեն հայ և բուլղար ժողովուրդները։ Հիանալի հարաբերություններ։ Մեծ և հարգված համայնք ունեք Բուլղարիայում։  Նաև շատ հայեր սիրով գալիս են իրենց հանգիստը մեզ մոտ անցկացնելու, սակայն կարծում եմ, որ կարևոր է  զարգացնել մշակութային տուրիզմը», -ասում է դեսպանը։ Դպրոցի   տնօրեն Գրիգոր Սաֆարյանը պարգևատրվեց  Բուլղարիայի հանրապետության նախագահի ոսկե մեդալով։  Ի դեպ, ներկաներին հիացրեց դպրոցի ուսուցիչներից կազմված երգչախումբը։