Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այսօր էլ ծանր է. պաշտպան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Նորք-Մարաշում զինված հանցախմբի գործով կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մասով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության  եզրակացությունը դեռ հայտնի չէ:     Դեռ մարտի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական նիստը հետաձգել էր՝ որոշելով նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար նա կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՞՝ ոչ:    Պաշտպանական կողմը մինչդեռ  նման հարց չէր բարձրացրել: Նրանք ահազանգում էին, որ  Վահան Շիրխանյանը չի կարողանում գալ դատարան, նրան սայլակ է անհրաժեշտ:  Դատարանում, ըստ պաշտպան Հայկ Ալումյանի, նա կարող է նստել եւ մասնակցել:  Չնայած ներկայացրած առարկություններին՝  փորձաքննությունը նշանակվել է եւ փորձագիտական հանձնաժողովի անդամները այցելել եւ հետազոտել են Վահան Շիրխանյանին եւ նրա բժշկական փաստաղթերը:  Սակայն հանձնաժողովի նիստի օրը, որի ընթացքում պետք է հանդես գան եզրակացությամբ, դեռ հայտնի չէ:    «Փորձաքննության դեպքում  դա սովորական երեւույթ է: Եւ ուշացումը ամենափոքր խնդիրն է այս պահին»,- «Ա1+»-ին ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը:   Ըստ պաշտպանի՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն այսօր էլ ծանր է, ոչ մի դրական տեղաշարժ չկա: