Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցի ֆուտբոլիստը՝ եվրոպական գավաթի հաղթողի թեկնածու

Սպորտ
sport-evroliga-1

Այսօր Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը: Գլխավոր մրցանակը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը, կվիճարկեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը»: Երկու ակումբներն էլ նման խաղերին մասնակցելու մեծ փորձ ունեն: «Այաքսը» նախկինում 14 անգամ հանդես է եկել տարբեր մրցաշարերի եզրափակիչներում, որոնցում տարել է 10 հաղթանակ:  «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցանիշները համեմատաբար համեստ են՝ 11 եզրափակիչ, 6՝ հաղթանակ: Սակայն երկու թիմերն էլ տանուլ են տվել իրենց վերջին եզրափակիչները: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը» նախկինում իրար հետ հանդիպել են 4 անգամ: Երկու խաղում հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը», երկուսում՝ «Այաքսը»: Բուքմեյքերային գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում անգլիական ակումբին, որի հաղթելու հնարավորությունները երկու անգամ ավելի բարձր են գնահատում (2.00 գործակից՝ 4.20-ի դիմաց): Հավելենք, որ եվրոպական գավաթի համար առաջին անգամ կպայքարի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը ՝ հանձինս հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի: Մեր ֆուտբոլիստն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, սակայն դա վերջնական հայտնի կդառնա խաղից մեկ ժամ առաջ: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: