Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են արտահանձնմանը

Քաղաքականություն
հրաչյա

Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատներն ամեն օր սպասում են  արտահանձնման  հետ կապված նորության: «Դեռ սպասում ենք, տեսնենք ինչ կլինի»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Դեռ ապրիլի 25-ին  նա  հանդիպել է Արդարադատության փոխնախարարի հետ եւ   նրան տեղեկացրել էին, որ մեկ-երկու ամսից պարտադիր կերպով կարտահանձնեն: Խնդրի կարգավորմանը նպաստել է նաեւ հանգամանքը, որ  ավտովթարից տուժածների  18  ներկայացուցիչներին  փոխհատուցվել է դատարանով սահմանված 18 մլն ռուբլին: Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է և ակնկալվում է  նրա փոխանցումը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով:  Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։