Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բիշքեկում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր

Քաղաքականություն
232078371405574800

2017 թվականի մայիսի 24-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք  Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Գեորգի Կուտոյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի,  միջազգային փոխադրամիջոցների անվտանգության ապահովման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման և համագործակցության այլ  հարցեր:   ՀՀ  ԱԱԾ մամուլի կենտրոն