Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները

Սպորտ
unnamed1-9

Մայիսի 22-ից 23-ը Երևանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացած գեղասահքի Հայաստանի Հանրապետության բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները: Թե՛ կարճ և թե՛ երկար ծրագրերում տղամարդկանց մենասահքում հաղթող է դարձել Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը: Առաջնությանը մասնակցող Թինա Կարապետյան-Սայմոն Պրու Սենեկալ միակ պարային զույգը, բնականաբար, գրավել է առաջին տեղը: Տեղեկացնենք, որ գեղասահքի Հայաստանի Հանրապետության հավաքականի բոլոր՝ այդ թվում նաև առաջատար մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնությանը անհրաժեշտ է արդյունքները գեղասահքի միջազգային ֆեդերացիա ներկայացնելու համար: Առաջնության պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել  և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը: Նշենք, որ գեղասահքի ՀՀ բաց առաջնությանը մասնակցել են 100-ից ավել մարզիկ-մարզուհիներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Կանադայից, Ուզբեկստանից և Ռուսաստանի Դաշնությունից: unnamed unnamed1 unnamed2   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն