Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ ուժեր դրսից պարտադրում են խոշորացում» (տեսանյութ)

Տնտեսություն
tatil-manas

Համայնքների խոշորացումը խիստ վտանգավոր է Հայաստանի համար։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է՝ դա մարդաթափման է տանում. «Կառավարության անդամների մեծ մասը դեմ է սրան, բայց ինչ-որ ուժեր դրսից պարտադրում են սա։ Գյուղերով շրջում ենք մարզերով, տների դռները փակ են, խոշորացման դեպքում այդպիսի համայնքների թիվը մեծանալու է», ֊ասում է տնտեսագետը։  Նա կողմ է համայնքների խոշորացմանը միայն այն դեպքում, եթե դա կամավոր է, համայնքների անդամները դեմ չեն. «Չի կարելի սա անել մահակով»։ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ևս դեմ է համայնքների խոշորացմանը։ Նա հիշեցնում է Կողբ և Բերդավան գյուղերի պատմությունը. «Բերդավանի ժողովուրդը անցած տարի փակեց ճանապարհը։ Գյուղացիներն ասում էին, որ չեն ուզում ապրել ուրիշի լծի տակ, հատկապես, որ միանալու էին Կողբ համայնքին։ Այդ երկու գյուղերի միջև հին ժամանակներից եկած հակասություններ կային։ Պետք է հաշվի առնել գյուղերի մշակույթները, տարբեր մշակույթ, երբեմն միավորվում են տարբեր բարբառներով խոսող համայնքներ», ֊ասում է Անժելա Խաչատրյանը։  Ըստ բանախոսների, համայնքների խոշորացման որոշմամբ ոչ մի ասպեկտ հաշվի առնված չէ, որևէ հիմնավորում չկա։ Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Կարինե Հակոբյանը վստահ է ՝ եթե «գյուղերի դռները փակելով գնանք, մի օր էլ կփակենք Հայաստանի դուռը»։