Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Պողոսյանը մեքենան արագ վարելու համար տուգանվել է, բայց չի մուծել. iravaban.net (տեսանյութ)

Հասարակություն
միհրան

Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։ Սա ոչ թե հումոր է, այլ հատված դատական գործից, որը դատարանները քննում են արդեն երկու տարի։ Տուգանքը ստանալուց հետո պարոն Պողոսյանն այն չի մուծել, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։ Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ «ZAZ» մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։ Դատավոր Արման Թովմասյան Միաժամանակ ներկայացված հայցադիմումով խնդրել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի։ 30.09.2015 թվականին Դատարանը որոշում է կայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Վճիռը կայացրել է երիտասարդ դատավոր Արման Թովմասյանը։ 2015թ․-ին Միհրան Պողոսյանը դեռևս զբաղեցնում էր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով