Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջազը ուրախություն է, կյանք է ու սեքս. Վահագն Հայրապետյան (տեսանյութ)

Մշակույթ
unnamed-10-1

«Ջազը հաճույք է, ազատություն, ստեղծարարություն», - ասում է ջազային երգչուհի Մարջորի Բարնսը, որի կատարումը վաղը կունկնդրի հանդիսատեսը Oպերային թատրոնում, համաշխարհային աստղ Էլլա Ֆիցջերալդի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոյին։ Վահագն Հայրապետյանն էլ ավելացնում է։ «Լուի Արմսթրոնգը մի խելացի բան է ասել։ Եթե չեք հասկացել, թե ինչ է ջազը, ավելի լավ է գործ չունենաք ջազի հետ։ Սակայն իմ կողմից ասեմ. Ջազը ուրախություն է, կյանք է ու նաև սեքս»։  «Ես ձեր երկրի մասին  որևէ բան չգիտեի, և հիմա շատ տպավորված եմ,-ասում է Մարջորին։-«Բարեհամբյուր մարդիկ, գեղեցիկ փողոցներ, և ամենուր երաժշտություն է հնչում։ Ֆանտաստիկ նվագախումբ է, և ֆանտաստիկ ղեկավար։ Հուսով եմ սա վերջի այցը չի և հաջորդ անգամ երբ գամ Հայաստան, ավելի լավ կծանոթանամ ձեր երկրի ու մշակույթի հետ»։ Երեկոյին կմասնակցի նաև «Սանկտ-Պետերբուրգ» ջազ քառյակը։ Մարջորի Բարնսին հրավիրելու գաղափարն էլ, ի դեպ, քառյակի թմբուկահար Եգոր Կրյուկովինն է եղել։ Էլլա Ֆիցջերալդի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոյի գաղափարը Կոնստանտին Օրբելյանինն է, որն էլ կղեկավարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։  «Երեկոյին կհնչեն Ֆիցջերալդի կատարած երգերը, որոնցից յուրաքանչյուրը Էլլայի կատարումը հիթ դարձրեց», -ասում է Կոնստանտին Օրբելյանը։ Վահագն Հայրապետյանի խոսքով, սա իրենց երազն էր, որ Օրբելյանի շնորհիվ իրականություն է դառնում, և հուսով է, որ նման համերգային երեկոները կշարունակվեն։