Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն տուգանել է բարեգործական հիմնադրամին

Սպորտ
sport-futzal

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Կոխ» ազգային մարզաձեւի զարգացման բարեգործական հիմնադրամին տուգանել է 30 հազար դրամով: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ֆուտզալի Հայաստանի առաջնության «Չարբախ» - «Լեո» խաղը սկսել է ուշացումով, բացի այդ մարզադահլիճում չի ապահովվել կարգուկանոն: Հենց այդ խախտումների համար էլ տուգանվելը վերը նշված հիմնադրամը, որը «Չարբախ» թիմի հիմնադիրն է: