Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ՝ պատանի ֆուտբոլիստների խաղին

Սպորտ
sport-skandal

Ֆուտբոլի Գերմանիայի պատանեկան առաջնության եզրափակիչ խաղը դարձել է համայն Եվրոպայի քննարկման առարկա: Այն բանից հետո, երբ Դորտմունդի «Բորուսիայի» մինչեւ 19 տարեկանների թիմը 11մ հարվածներով հաղթել է Մյունխենի «Բավարիային», դորտմունդցիների երկրպագուներից մեկը միջնամատ է ցույց տվել մյունխենյան ակումբի նախագահ Ուլի Հյոնեսին: Այդ պահը լուսանկարահանվել է եւ տարածվել լրատվամիջոցներում: «Բորուսիայի» ներկայացուցիչն այդ կապակցությամբ նշել է, որ թիմի երկրպագուները հարգանքով են վերաբերվել մրցակցին, ծափերով են ճանապարհել «Բավարիայի» պատանի ֆուտբոլիստներին, իսկ ոմանք լուսանկարվել են անգամ Ուլի Հյոնեսի հետ: «Այդ միջադեպը չի արտացոլում մարզադաշտում տիրող իրական պատկերը», - նշված է հայտարարության մեջ: