Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է ձորը

Կարևոր լուրեր Պաշտոնական
download1

Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 77 AM 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: