Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր հարեւան երկրում ունեն քաղաքականապես ակտիվ գիտակցություն. իրանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iranaget

Իրանի նախագահական ընտրություններում ժողովրդի մասնակցության ավելի քան 70 տոկոսը խոսում է նրա մասին, որ մեր հարեւան երկրում ունեն քաղաքականապես ակտիվ գիտակցություն ու մասնակցելով ընտրություններին՝ իրենց դիրքորոշումն են արտահայտում: Կարծում է իրանագետ Կարեն Մկրտչյանը եւ որպես համեմատություն նշում, որ ԱՄՆ նախագահական  վերջին ընտրություններին մասնակցել էին մարդկանց միայն 58, իսկ Ֆրանսիայում ՝ 65 տոկոսը: Հասան Ռոհանին, ըստ իրանագետի, վերընտրվեց, քանի որ քաղաքական ու տնտեսական ոլորտներում նրա վարած քաղաքականությունը վերջին 4 տարում Իրանին բերեց զգալի հաջողություններ. «Սոցիալտնտեսական առումով՝ ժողովրդի վիճակը լավացել է, եւ այդ հանգամանքը տվեց իր պտուղները: Նրանք քվեարկեցին ընտրողների 60 տոկոսը»: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա Կարեն Մկրտչյանի կարծիքով՝  Իրանի բոլոր նախագահների օրոք երկրի  քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ  անփոփոխ է մնացել . «Որովհետեւ այն ծրագրերը, նախաձեռնությունները, որ հայ-իրանական հարաբերությւոնների քաղաքական ու տնտեսական  օրակարգում կա, չեն կորցրել իրենց արդիականությունը: Բոլորովին այլ հարց է ինչ ժամանակամիջոցում կիրագործվեն։ Կարծում եմ, Հասան Ռոհանիի օրոք բոլոր ծրագրերը, որ սկիզբ են դրվել արդեն 4 տարի առաջ, կշարունակվեն , շատ կարեւոր է, որ նույն նախագահն է վերընտրվել, մենք կարող ենք շարունակել այն գործընթացները,  որ արդեն սկսել ենք։ Իսկ եթե նոր նախագահ լիներ, պետք է սկսեր ծանոթանալ այդ ծրագրերի հետ ու ժամանակի կորուստ կունենայինք»։