Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական խարդավանքներ չեն լինի. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
xosrov1

Անկախ Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում առաջին դեպքը գրանցվեց, երբ ընտրությունների արդյունքները առանձնապես  դժգոհությունների առիթ չտվեցին. կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա չի կանխատեսում նաեւ հետընտրական զարգացումների պատճառներ. «Քաղաքական խարդավանքներ էլ չեն լինի, որովհետև շատ բան պարզ է, Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարեց, որ վարչապետն անմիջապես կնշանակվի»: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ  նրա ուղերձը հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ մի  խոսք էր եւ առաջ էր քաշում խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ էին.  «Նախընտրական մրցապայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել, սա էր ենթադրում նրա ելույթը»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ մեզ համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը. «Չնայած նախագահի խոսքը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ` որ դրա հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Պարզապես Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ելույթի մասին՝ պատգամավորը նկատեց, որ ԵԱՀԿ-ն սկսել է Ադրբեջանի վերաբերյալ ավելի թափանցիկ հայտարարություններով հանդես գալ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի կողմ թողեցին անհասցե հայտարարությունները և նշեցին այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը»: «Ա1+»-ի հարցին, թե  ինչպես կգնահատեք այն հանգամանքը, որ ԵԼՔ-ը մշտական հանձնաժողովների կրճատելը մեկնաբանում է որպես քաղաքական քայլ՝ իրենց հանձնաժողովի նախագահի պաշտոն չտալու համար, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Քաղաքական առումով դա հետաքրքիր չէր լինի, որովհետեւ եթե նույնիսկ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչը լինի հանձնաժողովի նախագահ, այդ հանձնաժողովում քաղաքական մեծամասնությունը կազմելու են ՀՀԿ անդամները: Հանձնաժողովի նախագահը միայն համակարգման ֆունկցիա է կատարում, նա ընդամենը մեկ ձայն ունի: Ենթադրել, թե նախագահը կառավարում է  այդ հանձնաժողովը՝ սխալ է:  Բոլորն են այնտեղ հավասար: ԵԼՔ-ին հանձնաժողովի նախագահ չտալու համար գնալ նման «զոհողությունների» սխալ է»: