Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդուից մինչեւ Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)

Սպորտ
sport-evroliga

Վաղը, մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդ Արենա» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Միմյանց հետ կհանդիպեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ հոլանդական «Այաքսը»: Թիմերը եւ նրանց երկրպագուներն արդեն ժամանում են Շվեդիայի մայրաքաղաք, իսկ համացանցում հայտնվել են մեծ թվով նախահոլովակներ: Վերջիններում իր ուրույն տեղն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը Եվրոպայի լիգայում անցկացրել է 10 հանդիպում, խփել 5 գոլ եւ մեծապես օգնել իր թիմին հասնել եզրափակիչ: