Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճշտվում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը

Քաղաքականություն
96167774_mediaitem96167773

Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստը սկսել է՝ հայտնելով իր ցավակցությունը՝ Մանչեսթերում պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Ֆեյսբուքում հայտնում է, որ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 19 մարդ մահացել է, իսկ 50 -ից ավելին՝ ծանր վիրավորվել: