Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատապարտյալի կտավը նվիրաբերվեց թանգարան-ինստիտուտին

Հասարակություն
kosh

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Կտավում պատկերված են «Նեմեսիս» գործողության պատասխանատուները, որոնց հեղինակը պատկերել է արդարադատություն իրականացնողների հանդերձանքով` որպես հայ ժողովրդի հավաքական վրեժի խոսուն արտահայտություն:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին