Մանչեսթերում ահաբեկչական հարձակումից զոհվել է 22 մարդ. լրացված
13.20 Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի, այդ թվում ՝ մի քանի երեխա։ Հարձակումն իրականացրել է մի մարդ, որը նույնպես զոհվել է։ Իրավապահները փորձում են պարզել՝ արդյո՞ք այս դեպքը կապված է նախորդ չարագործությունների հետ։
09.00 «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 19 մարդ մահացել է, իսկ 50-ը ծանր վիրավորվել: Այդ մասին հայտնում է BBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը տեղի է ունեցել մարզադաշտի շքասրահում, երբ համերգի ավարտից հետո հանդիսականները սկսել են լքել մարզադաշտը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն որակել է որպես ահաբեկչական ակցիա: Այժմ տեղի ոստիկանությունը փակել է մարզադաշտի տարածքը եւ է մանրազնին հե








տաքննություն: